Միջազգային 

Հարավամերիկյան ընդհանուր շուկայի գագաթնաժողովի մասնակիցները հավանություն են տվել նոր տնտեսական գոտու ստեղծմամը

Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (Մերկոսուր) գագաթնաժողովի մասնակիցները, որն ընթանում է Կարակասում, հավանություն են տվել նոր տնտեսական գոտու ստեղծմամը, որի մեջ կմտնեն այդ կազմակերպության երկրները, ինչպես նաև «Բոլիվարյան դաշինքը մեր Ամերիկայի ժողովուրդների համար», «Պետրոկարիբե» և Կարիբյան հանակցություն կազմակերպությունները:


Noticias24 հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհակալություն է հայտնել Մերկոսուրի երկրների ղեկավարներին Վենեսուելայի այդ նախաձեռնությանն աջակցելու համար:

 

Մերկոսուրի մեջ մտնում են Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը, Բրազիլիան և Վենեսուելան:

 

Մադուրոն նաև հայտնել է, որ Հարավամերիկյան բանկն իր աշխատանքը կսկսի 2014 թվականի երկրորդ կեսին: 2009 թվականին ստեղծված Հարավամերիկյան բանկը միավորում է Բրազիլիան, Արգենտինան, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը և Ուրուգվայը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից