Միջազգային 

Թբիլիսիում նավթաբազա է այրվել

Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Gulf Georgia նավթային ընկերության նավթաբազայում պայթյունից հետո բռնկված հրդեհը տեղայնացվել է, տեղեկացնում է Новости Грузия կայքը:


Հրդեհի հետևանքով տուժել է մեկ մարդ:

 

«Հրդեհը տեղայնացվել է, կրակի այլ օջախներ չկան: Այրվել է նավթատարը»,- հայտարարել է Gulf Georgia-ի ներկայացուցիչ Նինո Ջիգալաձեն:

 

Նավթաբազայում պայթյունից հետո այնտեղ են ուղարկվել հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները: Հրշեջները շարունակում են աշխատանքը:

 

Gulf Georgia նավթային ընկերությունը Վրաստանում ներկայացնում է Sun Petroleum Georgia միջազգային բրենդը: 

Նույն շարքից