Միջազգային 

Ուկրաինայի հարցով Ռուսաստանը ձգտելու է հասնել 2166 բանաձեւի իրագործմանը

Ռուսաստանը ձգտելու է հասնել Ուկրաինայի հարցով 2166 բանաձեւի իրագործմանը (երկրի արեւելքում Մալայզիական ավիաուղիներին պատկանող Boeing-ի կործանման վերաբերյալ), որի իրականացումն արհեստական դժվարությունների է բախվում: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր տաջիկստանցի գործընկեր Սիրոջիդին Ասլովի հետ հանդիպումից հետո:


«Բնականաբար, այսօր մենք խոսել ենք Ուկրաինայի արեւելքում ընթացող զինված հակամարտության մասին, մենք միակարծիք ենք արյունահեղության դադարեցման եւ անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցում՝ Ուկրաինայի բոլոր շրջանների համար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով»,- ասել է Լավրովը:


ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, Ռուսաստանն անելու է իրենից կապված ամեն ինչ, որպեսզի պայմաններ ստեղծվեն Ժնեւի հայտարարության եւ 2166 բանաձեւի իրագործման համար:

Նույն շարքից