Միջազգային 

Ադրբեջանցի՞, նման ազգ գոյություն չունի. Ժիրինովսկի

analitik.am

Վերջերս ՌԴ Պետդումայի նիստում ելույթ ունենալիս Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անհարգալից է խոսել ադրբեջանցիների և ուկրաինացիների մասին, տեղեկացնում է haqqin.az-ը։

 

Խոսելով Ուկրաինայի և Ղրիմի դեպքերի մասին՝ Ժիրինովսկին անհարգալից և նսեմացուցիչ արտահայտություններ է արել։ Ապա կտրուկ անդրադառնալով Ադրբեջանին՝ ասել է, որ նման ազգ, առհասարակ, գոյություն չունի։

 

Նրա խոսքով՝ ադրբեջանցի թարգմանաբար նշանակում է «կասպիցցիներ»՝ մարդիկ, որ բնակվում են Կասպիցի ափին։
 

«Ի՞նչ է նշանակում Ադրբեջան՝ ռուսերեն թարգմանելիս։ Ազերը դա Հազերն է, այսինքն՝ Կասպից ծովը, բաջա՝ երկրամաս։ Այսինքն՝ մարդիկ, որոնք բնակվում են Կասպից ծովի ափին։ Ռուսերենով՝ կասպիցցիներ։ Ի՞նչ է դա, ազգությո՞ւն։ Դա մարդիկ են, որ բնակվում են այնտեղ»,-ասել է Ժիրինովսկին։



Նույն շարքից