Միջազգային 

ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ Վենեսուելայի մի քանի պաշտոնյաների համար ԱՄՆ մուտքի արգելք է սահմանել, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված անձանց անունները չեն հայտարարվում, սակայն հայտնի է, որ նրանք ներգրավված են Վենեսուելայում ընդդիմության ցույցերը ցրելու ժամանակ մարդու իրավունքները խախտելու մեջ:

Պատժամիջոցները կվերաբերեն պաշտոնյաների, որոնք պատասխանատվություն են կրում Վենեսուելայում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարներին վախեցնելու և ձերբակալելու համար:

Գործակալության աղբյուրները անանունության պայմանով հայտնել են, որ պատժամիջոցները վերաբերում են 24 բարձրաստիճան պաշտոնյայի՝ ներառյալ նախարարներ, դատավորներ և բարձրաստիճան ռազմական, ոստիկանական և ազգային անվտանգության աշխատակիցներ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Վենեսուելայի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծն ընդունել է մայիսի 28-ին:

Նույն շարքից