Միջազգային 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները մալայզիական Boeing-ի վթարի տարածքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մալայզիական ավիաուղիների Boeing-ի վթարի տարածքում՝ Դոնեցկի հատվածում:  Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  դա անհրաժեշտ էր, որպեսզի ապահովվի միջազգային փորձագետների մուտքն ողբերգության վայր: Պան Կի Մունը հիշեցրել է, որ դա նախատեսված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2166 որոշմամբ:

 

Դոնեցկի մարզի տարածքում` հուլիսի 17-ին` տեղական ժամանակով ժամը 18:00-ին, աղետի է ենթարկվել Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռը: Ավիափոխադրողի ճշտված տվյալների համաձայն, աղետի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 283 ուղևորները և անձնակազմի 15 անդամները:

 

 

Նույն շարքից