Միջազգային 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի Գազայի հատվածի հումանիտար իրադրության շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ռուանդայի մշտական ներկայացուցիչ Յուջին Ռիշար Գասանան, որը նախագահում է ԱԽ-ում:

 

«Ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 18:00-ին) կկայանա բրիֆինգ, որից հետո տեղի կունենա խորհրդակցություն փակ ռեժիմով»,- ասել է նա:

 

Ինչպես հայտնի է դարձել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, Գազայի հատվածի հումանիտար իրադրության վերաբերյալ հաշվետվությամբ տեսակապի օգնությամբ ԱԽ-ի անդամների առջև հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը:

 

Նույն շարքից