Միջազգային 

Ուկրաինացի ուժայինները դադարեցրել են մարտական գործողությունները մալայզիական Boeing-ի կործանման գոտում

Ուկրաինացի ուժայինները դադարեցրել են հարձակողական մարտական գործողությունները՝ հուլիսի 31-ը հայտարարելով ԵԱՀԿ-ի օր: Այդ մասին  ասված Է Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

 

«Boeing-777-ի աղետի վայրի մերձակայքում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի պահանջի կապակցությամբ ՀԱԳ-ի անցկացման գոտում՝ Դոնեցկի մարզում, հայտարարված Է ԵԱՀԿ-ի օր: Դա արվել Է Boeing-777 մարդատար ինքնաթիռի ընկնելու գոտում միջազգային փորձագետների լիարժեք աշխատանքն ապահովելու նպատակով: Հուլիսի 31-ին ՀԱԳ-ի ակտիվ փուլին մասնակցող զորքերը մարտական գործողություններ չեն վարի, բացի հարձակումներից սեփական դիրքերը պաշտպանելուց»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

 

Ռոսավիացիայի ներկայացուցիչները ժամանել են Կիև՝ մասնակցելու ավիաաղետի հետաքննությանը: Ինչպես հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում, ռուս մասնագետները մտադիր են հանդիպել ավիաղետի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Ժիզբերտ Վոգելաարի հետ և նրան տրամադրել հետաքննության վերաբերյալ բոլոր նյութերը:

«Այսօր իսկ ռուս մասնագետները հնարավորության դեպքում կփորձեն հասնել ինքնաթիռի կործանման վայր և հետաքննության միջազգային հանձնաժողովի մասնագետների հետ միասին տեղում ուսումնասիրել օդանավի բաղադրիչների վիճակը»,-նշել են մամուլի ծառայությունում:  

 

Մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն հույս ունի մեկ ամսվա ընթացքում ավարտել ուժային գործողությունը երկրի արևելքում:

 

«Ես չԷի ցանկանա կոնկրետ ժամկետներ նշել, բայց ակտիվ փուլը կավարտվի ոչ հեռու ապագայում... Հավանաբար դա կլինի մեկ ամսից ոչ շուտ»,-ասել Է գլխավոր շտաբի պետը «Նովայա վրեմյա» ամսագրին տված հարցազրույցում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից