Միջազգային 

Պուտինն առաջարկել է վերականգնել վանքերն ու եկեղեցին Կրեմլում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Մոսկովյան Կրեմլի տարածքում վերականգնել Վոզնեսենսկի եւ Չուդով մենաստանները, ինչպես նաեւ եկեղեցին: Այս մասին գրում է Интерфакс-ը:


«Այսպիսի գաղափար է ծնվել. չվերականգնել այդ նորույթը (Կրեմլի 14-րդ մասնաշենքը), այլ հակառակը, վերականգնել այդ վայրի պատմական կերպարը՝ երկու վանքերով եւ եկեղեցով»,- ասել է Պուտինը:


Պետության ղեկավարի խոսքով, այս ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել միայն հասարակության եւ ՅՈՒՆԵՍՕ-ի հավանությունը ստանալուց հետո:


«Հարկավոր է այդ հարցը քննարկել մոսկովյան ճարտարապետական հանրության հետ, ինչպես նաեւ հարցը համաձայնեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ»,- ասել է Պուտինը:


Կրեմլի 14-րդ մասնաշենքը վարչական է, որը տեղակայված է Սկասսկի դարպասների եւ մոսկովյան Կրեմլի Սենատի պալատի միջեւ: Այն կառուցվել է 1934 թվականին, 1929-1930թ.թ. քանդված Չուդովի եւ Վոզնեսենսկի վանքերի եւ Փոքր Նիկոլաեւյան պալատի տեղում:

Նույն շարքից