Միջազգային 

ԵԽ հանձնակատարը կոչ է արել Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնեքսը հայտարարել է, որ Լեյլա Յունուսի նկատմամբ դատավճիռը հիշեցում է այն բարդությունների մասին, որոնց Ադրբեջանում բախվում են իրավապաշտպանները:


«Ես կոչ եմ անում կառավարությանը կատարել մարդու իրավունքների վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները»,-գրել է Մուիժնեքսը Twitter-ի իր միկրոբլոգում:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեյլա Յունուսը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն), 192 (անօրինական ձեռնարկատիրություն) եւ 213 (հարկերից խուսափում) հոդվածներով:


Իրավապաշտպան Լեյլա Յունուսի ամուսնու՝ Արիֆ Յուսուֆի նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել 274 (Հայրենքին դավաճանության), 178 (խարդախություն) հոդվածներով:


Դատարանը Արիֆին արգելել է երկրից դուրս գալ:


Յունուս ամուսինների նկատմամբ հետապնդումը սկսվել է Ռաուֆ Միրքադիրովի գործի շրջանակներում, ով մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ:

Նույն շարքից