Միջազգային 

ԵՄ-ն մտադիր է կոչ անել երրորդ երկրներին՝ միանալ ՌԴ-ի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցներին

ԵՄ-ն մտադիր է կոչ անել երրորդ երկրներին՝ միանալ ՌԴ-ի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցներին, որոնք հրապարկվել էին չորեքշաբթի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է միության պաշտոնական ամսագրում:

«Այս որոշմամբ կիրառվելիք պատժամիջոցների ազդեցությունն առավելագույնս մեծացնելու համար ԵՄ-ն կոչ կանի երրորդ պետություններին՝ նմանօրինակ պատժամիջոցներ սահմանել», - ասվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ ԵՄ գործընկեր երկրները՝ Չերնոգորիան, Իսլանդիան, Ալբանիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան, Մոլդովան, ինչպես նաև՝ Ուկրաինան, միացել են ԵՄ անհատական պատժամիջոցներին ֆիզիակական ու իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց ԵՄ-ն մեղավոր է ճանաչում Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման համար: 

Նույն շարքից