Տնտեսություն 

Որտեղից են գտնելու 25 միլիարդը կենսաթոշակները բարձրացնելու համար

analitik.am

Կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 25 միլիարդ դրամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները 10 տոկոսով բարձրանալու են:

Նախարարը նշել է, որ թվի մասով վերջնական հստակեցում կլինի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ինչ վերաբերում է աղբյուրին, Ջանջուղազյանն ասել է, որ «Բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն են և ներգրավվող պարտքն է, չունի։

Նույն շարքից