Միջազգային 

Ահաբեկչության դեմ պայքարը գոյատևման և անկախության համար է

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հավատում է սիրիացի սպաներին և զինվորներին, որոնք «ունակ են կատարելու իրենց պատմական առաքելությունը` ազատել երկիրն ահաբեկիչների հարձակումներից և ծայրահեղականներից», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Սիրիացի ժողովրդի համար ահաբեկչության դեմ պայքարը ճակատագրական է: Դա պայքար է գոյատևման և անկախության համար, որում չի կարող լինել ոչ մի թուլացում»,- հայտարարել է Ասադը` երկրի զինված ուժերի ստեղծման 69-ամյակի կապակցությամբ զինծառայողներին ուղղված ուղերձում:

 

Ասադն իր հիացմունքն է հայտնել «հայրենի արժանի զավակների խիզախության և հերոսության առնչությամբ»` ընդգծելով, որ «ահաբեկչության դեմ պայքարը ճանապարհ կբացի դեպի երկրի խաղաղ վերածնունդ»:

 

Ուղերձի ամբողջական տեքստը կհրապարակվի այսօր «Ջեյշ աշ-Շաաբ» ամսագրում:

Նույն շարքից