Տնտեսություն 

Կառավարությունն արտոնություններ տվեց Աշոտ Արսենյանի «Ջերմուկ Գրուպ»-ին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարությունը բավարարել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

Հիմնավորման համաձայն՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Նույն շարքից