Այլ երկրների քաղաքացիների ԱՄՆ-ի մուտքի այցագրերի հանձնման դիմումների մշակման համակարգչային համակարգի գործառման մեջ խափանումների վերացման համար կպահանջվի ևս առնվազն մի քանի շաբաթ: Լրագրողների համար կայացած ճեպազրույցում այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆը:
Նա պնդել Է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության տեխնիկական մասնագետները շարունակում են առաջ շարժվել այս հարցի լուծման գործում: Այնուամենայնիվ գոյացել են Էական ծավալի չմշակված դիմումներ, ուստիև խնդիրն արագ կարգավորել չի հաջողվի, նախազգուշացրել է Հարֆը: