Միջազգային 

Ադրբեջանական կողմը հաղորդում է 8 զոհվածների մասին

Ադրբեջանական կողմը հաղորդում է ղարաբաղյան ուղղությամբ հրաձգության հետեւանքով 8 սպանված զինծառայողների մասին:

 

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայկական հենակետի վրա ադրբեջանական խմբի հարձակման փորձի մասին հաղորդագրություն էր տարածել: Ադրբեջանական կողմը կտրականապես հերքում էր այդ պնդումը:

 

Սակայն օգոստոսի 1-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, ղարաբաղյան ուղղությամբ իբրեւ թե հայկական խմբերի ներթափանցման փորձերի մասին տեղեկություններ են տարածել: Արդյունքում, դաժան հրաձգության հետեւանքով Ադրբեջանի 8 զինծառայող է զոհվել:

 

Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձում է թաքցնել հայկական հենակետերի վրա գրոհելու փաստը՝ միաժամանակ մեղադրելով հայկական կողմին:

Նույն շարքից