Միջազգային 

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար է հայտարարվել

ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Իսրայելի և Պաղեստինյան կազմակերպությունների միջև 72 ժամով զինադադար է հայտարարվել: Չնայած զինադադարի մասին հայտարարություններին` արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են երկու կողմերի ռմբակոծությունների և եղած վիրավորների մասին:

 

11 անդամներից բաղկացած պաղեստինյան պատվիրակությունը օգոստոսի 1-ին  Ազամ ալ Ահմադի գլխավորությամբ մեկնել է Կահիրե: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում ընդգրկվել են պաղեստինյան տարբեր կուսակցությունների, կազակերպությունների ներկայացուցիչներ: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաստատել է, որ շուտով կմեկնարկեն բանակցությունները Գազայի վերաբերյալ: Չնայած լուրեր են շրջում, որ Իսրայելի ներկայացուցիչները չեն պատրաստվում ՀԱՄԱՍ-ի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:

 

Ավելի վաղ Եգիպտոսը Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչներին հրավիրել էր Կահիրե՝ քննարկելու տեղի ունեցող իրադարձությունները:

 

Նույն շարքից