Միջազգային 

ԵՄ-ի հետ Կիևի ասոցացման մասին համաձայնագրի վերաբերյալ եռակողմ հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 12-ին

Եվրամիության հետ Կիևի ասոցացման մասին համաձայնագրի վերաբերյալ եռակողմ հերթական հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 12-ին, գրում է kommersant.ru-ն:

 

Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտնել է, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ հանդիպում մեկ անգամ արդեն անցկացվել է: Դրան մասնակցել են ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը և առևտրի հարցերով եվրահանձնակատար Կառլ դը Գուխտը:

 

«Այդ հանդիպմանը ռուսական կողմը երկու այլ երկրների կուղղի մեր մի շարք մտահոգությունները, որոնք կապված են այդ համաձայնագրի իրականացումից ռուսական տնտեսության և Մաքսային միության Ռուսաստանի գործընկերների տնտեսության համար պոտենցիալ վտանգների հետ: Մենք կազմել ենք նման ցանկ և օրերս փոխանցել Եվրահանձնաժողով և Ուկրաինայի կառավարությանը»,- ասել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

Նույն շարքից