Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացմամբ, որը հուլիսի 31-ին հանգեցրել է մարդկային զգալի կորուստների և հայտարարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի անթույլատրելիության մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆը: «Հատնում ենք մեր ցավակցությունը զոհերի և վիրավորների հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել նվազեցնելու լարվածությունն ու հարգել հրադադարի ռեժիմը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վրեժխնդրությունն ու հետագա լարումներն ավելի կբարդացնեն խաղաղ լուծմանը հասնելու գործընթացը:
Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` հանդիպելու առաջին իսկ հնարավորության դեպքում, շարունակելու երկխոսությունը կարևորագույն հարցերի շուրջ: Մենք նաև կոչ են անում կողմերին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը` բանակցություններ սկսել, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ամբողջացմանը: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբում մասնակցությանը և պատրաստ ենք աջակցել տևական լուծման հասնելու գործին»,-ասված է հայտարարության մեջ: