Ադրբեջանի նախկին ՊՆ նախարար Իսա Սադիգովը մեղադրել է իր երկրի իշխանություններին ԼՂՀ սամաններում զոհված զինծառայողների հարցում:
Ադրբեջանական «Ազադլիգ» կայքը գրում է, որ «Axar.az»-ին տված հարցազրույցում Սադիգովն ասել է. «Ես ցնցված եմ: Շատ ծանր կորուստ է: Սա արդեն աղետ է: Մի փոքրիկ պատահարում այսքա՞ն կորուստ: Սա ի՞նչ պաշտպանություն է»:
Սադիգովը սա կապել է ադրբեջանական բանակում առկա լուրջ խնդիրների, ՊՆ-ի անզորության և անիրավասության հետ: «Փոքրիկ օպերացիայի շրջանակներում 11 մարդու մահը ողբալի փաստ է և դրա հետ մեկտեղ սա նաև խայտառաություն է ռազմական իրականության մեջ: Այս փաստի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում գնդի հրամանատարը ՊՆ-ի առջև, իսկ ՊՆ-ն էլ՝ գերագույն հրամանատարի», – հայտարարել է Սադիգովը:
Ադրբեջանի նախկին ՊՆ նախարարը նաև նշել է, որ ավելի շատ կորուստներ միշտ ունենում է հարձակվող կոմը. «Եթե նկատում եք՝ հանգստյան օրերին ՊՆ-ն չի հայտնում հրադադարի ռեժիմի խախտման մասին: Ինչ է այդ օրերին այն չե՞ն խախտում»,- հեգնում է Սադիգովը: