Միջազգային 

Օբամայի քաղաքականությունը ԱՄՆ համար վտանգավոր է. ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ-ի Կոնգրեսի ազգային անվտանգության հանձնաժողովը Խաղաղության ինստիտուտի հետ համատեղ, վերլուծելով Պենտագոնի հաշվետվությունը պաշտպանության քաղաքականության ռազմավարական խնդիրների մասին, հանգել են եզրակացության, որ Բարաք Օբամայի քաղաքականությունը վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների ինքնիշխանությանն ու անվանգությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «The Daily Caller»-ին:


ԱՄՆ-ի նախագահի կողմից անցկացվող արտաքին եւ պաշտպանական քաղաքականությունը զեկույցի հեղինակների կողմից ենթարկվել է կտրուկ քննադատության: Հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ զինծառայողների թվի կրճատումն ու ռազմական բյուջեի կրճատումը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի անվտանգության համար, քանի որ այդ նախաձեռնությունները կարող են երկրին դնել մի իրավիճակում, երբ անհնար կլինի պատասխանել արտաքին սպառնալիքներին:


Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Միացյալ Նահանգներն ազգային անվտանգության ապահովման համար պետք է կարճ ժամկետներում փոխեն այդ քաղաքականությունը:


Զեկույցի հեղինակներն ընդգծում են «ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության աջակցություն. 21-րդ դարի առաջնահերթությունները» ռազմական դոկտրինայի բացասական բնույթը, որը հրապարակվել է 2012թ.-ի սկզբին: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը տնտեսապես ու տեխնիկապես պետք է պատրաստ լինի մեկ մեծ եւ մեկ փոքր ռազմական կոնֆլիկտները միաժամանակ վարելուն: Սա ԱՄՆ-ի ավելի վաղ ընդունված ռազմական դոկտրինաների համեմատ խոշոր փոփոխություն էր, որի համաձայն երկիրը ռազմական եւ ֆինանսական տեսակետից պետք է պատրաստ լինի միաժամանակ երկու կոնֆլիկտ վարել՝ մեկ մեծ եւ մեկ փոքր:

Նույն շարքից