Միջազգային 

Իսրայելի հատուկ ծառայությունները գաղտնալսել են Քերրիի հեռախոսը

Իսրայելի հատուկ ծառայությունները Մերձավոր Արեւելք այցերի ժամանակ գաղտնալսել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հեռախոսային բանակցությունները: Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Der Spiegel-ին:


Պարբերականը, մեջբերելով «հատուկ ծառայությունների մի քանի աղբյուրների», պարզաբանում է, որ ուղեւորությունների ժամանակ Քերրին օգտագործում է ոչ միայն պաշտպանված կապուղիներ, այլեւ արբանյակային հեռախոս, որը կարելի է գաղտնալսել:


«Երուսաղեմում կառավարությունն այդ տեղեկությունը (որը ստացվել է գաղտնալսման արդյունքում) օգտագործել է մերձավորարեւելյան խնդրի դիվանագիտական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում»,- ասվում է Der Spiegel տեղեկատվությունում:


Այն նաեւ նշում է, որ պետքարտուղարի գրասենյակը, ինչպես նաեւ Իսրայելի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը: Սակայն փաստն ինքնին կարող է իսրայելա-ամերիկյան հարաբերությունների լարման պատճառ դառնալ:

Նույն շարքից