Միջազգային 

Գազայում ՄԱԿ-ի դպրոցի հրթիռակոծությունը հանցագործություն է.Բան Կի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Գազայի հատվածում ՄԱԿ-ի դպրոցի հրթիռակոծությունն անվանել է «կոպիտ խախտում եւ հանցագործություն»: Հարձակման արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել:


Հարձակման ականատես պաղեստինցիները հաղորդել են, որ Ռաֆահ քաղաքում տեղակայված դպրոցի վրա հարձակումն իրականացրել են իսրայելցիները: BBC-ի փոխանցմամբ, շենքում հազարավոր խաղաղ բնակիչներ են ապաստանել:


Միաժամանակ, ՄԱԿ-ի առաքելությունում հայտարարել են, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ում կողմից է եղել հարձակումը:


«Ես չեմ կարող ասել, որ դա ուղղակի հարձակում էր, եւ մենք չենք կարող հաստատել, թե որ կողմից է եղել հրթիռակոծությունը»,- հայտարարել է պաղեստինցի փախստականների օգնության հարցերով ՄԱԿ-ի առաքելության մամուլի քարտուղար Քրիս Հաննեսը՝ հավելելով, որ հույս ունի ավելի ուշ ճշտել բոլոր մանրամասները:

Նույն շարքից