Միջազգային 

ՆԱՏՕ-ն պաշտպանության նոր պլան է մշակելու

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան» արդարացնում է պաշտպանության նոր ծրագրի ընդունումը:


Ըստ Midi Libre պարբերականի, պաշտոնյան տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնելու է ռազմական վարժանքները, ինչպես նաեւ հանդես է եկել դաշինքի անդամ պետությունների ֆինանսավորման մեծացման անհրաժեշտության օգտին:


Ռասմուսենն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 5 տարիներին Ռուսաստանն իր պաշտպանության բյուջեն մեծացրել է 50%-ով, իսկ ՆԱՏՕ-ն այն կրճատել է 20%-ով:


Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ՆԱՏՕ-ի ղեկավարությանն ու դաշինքի անդամ պետություններին նամակ էր հղել, որում մատնանշել էր Ռուսաստանի հետ երկարաժամկետ հարաբերությունների վերանայման անհրաժեշտությունն ու սպառնալիքներին արագ արձագանքման հնարավորության ուժեղացումը: Այս մասին գրում է Росбалт-ը:


ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանների ամրապնդման անհրաժեշտության մասին հայտարարել էր նաեւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին՝ դաշինքի անդամ արեւելյան եւ կենտրոնական Եվրոպայի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Հուլիսի 22-ին նրանք քննարկել էին Ուկրաինայի իրավիճակի եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հետ կապված հարցեր, որը կայանալու է սեպտեմբերի 4-5-ը, Օսլոյում:

Նույն շարքից