Միջազգային 

Էրդողանն ու Ալիևը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը՝հղում անելով  Trend լրատվական գործակալությանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ իր խորին ցավակցություններն է հայտնել շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:



Էրդողանն ընդգծել է, որ խորապես վշտացած է ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ, և թուրք ժողովրդի անունից ցավակցել է Ադրբեջանի նախագահին, ժողովրդին ու զոհվածների հարազատներին: Հեռախոսազրույցի ժամանակ Ալիևն Էրդողանին իրազեկել է վերջին օրերին շփման գծում ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էր ցավակցություն հայտնել շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ: 

Նույն շարքից