Տնտեսություն 

Իրանում նավթի արդյունահանումն իջել է և հասել ամենացածր մակարդակին վերջին 30 տարվա մեջ

analitik.am

Հունիսին Իրանում նավթի արդյունահանումը հասել է 2,28 միլիոն բարել օրական, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 30 տարում: Այս մասին ասված է Միջազգային էներգետիկ գործակալության հաշվետվության մեջ:

Մայիսի հետ համեմատած՝ նավթի արդյունահանումը նվազել է 120 հազար բարելով: Ծովային տրանսպորտով նավթի փոխադրման մակարդակը ևս նվազել է:

Սրանով հանդերձ, գործակալությունը գրում է, որ Իրանի նավթային պաշարներն ավելացել են:

Նշենք, որ մինչև 2018 թվակականի մայիսը, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային պայմանագրից, Իրանն օրական արդյունահանում էր 2,6 միլիոն բարել նավթ:

Նույն շարքից