Միջազգային 

Մենք շատ արդյունավետ հարաբերություններ ունեինք նախագահ Մեդվեդևի հետ. Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիասթափություն չի ապրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ, նման դիրքորոշում նա հայտնել է Economist ամսագրին տված հարցազրույցում, փոխանցում է rbc.ru-ն։

 

«Մենք շատ արդյունավետ հարաբերություններ ենք ունեցել նախագահ Մեդվեդևի հետ։ Մենք անում էինք շատ բան, ինչ պետք է անեինք»,- ասել է Օբաման։

 

ԱՄՆ նախագահի կարծիքով` Ռուսաստանը միշտ էլ ունեցել է երկդեմ Յանուսի հատկություններ՝ նայել միաժամանակ և՛ Արևելք, և՛ Արևմուտք։


«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորը լարվածություն է ստեղծում Ռուսաստանում, որը, հավանաբար, վատ է երկրի համար երկարաժամկետ հեռանկարում, սակայն կարճաժամկետ հեռանկարում կարող է քաղաքականապես հեղինակավոր լինել տանը և անախորժություններ ստեղծել արտասահմանում»,- կարծում է Օբաման։

 

ԱՄՆ նախագահն ընդգծել է նաև, որ կարևոր է պահպանել հեռանկարը։ Ռուսաստանը ոչինչ չի անում։ Ներգաղթյալները չեն շտապում Մոսկվա՝ նոր հնարավորություններ փնտրելու համար։ Ռուս տղամարդու կյանքի միջին տևողությունը մոտ 60 տարի է։ Բնակչությունը կրճատվում է։ «Հետևաբար՝ մենք պետք է կտրուկ արձագանքենք տարածաշրջանային մարտահրավերներին, որոնք ստեղծում է Ռուսաստանը։ Մենք պետք է համոզվենք, որ դրանք չեն սրում իրավիճակը։ Եվ քանի դեռ մենք դա անում ենք, կարծում եմ, որ պատմությունը մեր կողմից է»,- հայտարարել է Օբաման։

Նույն շարքից