Միջազգային 

Շփման գծում նորից կրակոցներ են հնչել, հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը շարունակվում է: Այս մասին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«Ընդհանուր լարված է, կրակոցներ են եղել, բարեբախտաբար հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,- ասաց նա:

 

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել շփման գծում, սակայն ետ են շպրտվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Նույն շարքից