Միջազգային 

Վրաստանը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը կդադարեցվի

Վրաստանը վերջին օրերին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ծագած հակամարտության «անհապաղ վերացում» է ակնկալում, այս  մասին լրագրողներին հայտնել  է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:


«Մենք լուրջ անհանգստությամբ ենք հետեւում իրադարձությունների զարգացմանը: Ես լիովին համոզված եմ, որ ոչ մեր տարածաշրջանին, ոչ էլ աշխարհին պետք չէ եւս մեկ սառեցրած հակամարտություն, լարվածության եւս մեկ օջախ, ուստի ես համոզված եմ, որ երկու երկրների առաջնորդներն ընդհանուր լեզու կգտնեն եւ հակամարտությունը կարգավորման խաղաղ ճանապարհի վրա կտեղափոխեն», - ընդգծել է Վրաստանի ԱԳ նախարարը:


Փանջիկիձեն հատկապես անհհանգստացած է երկու կողմերի զինվորների մահվամբ եւ հույս ունի, որ առաջին  հերթին,  հենց դա կդադարեցվի

:

«Որքանով ես տեղյակ եմ, արդեն նշանակված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպումը եւ ես հույս ունեմ, որ հակամարտությունը կվերանա», - ընդգծել է Վրաստանի արտգործնախարարը, հաղորդում է «Վրաստան Online»-ն:

Նույն շարքից