Միջազգային 

ԵՄ-ը անհապաղ հրադադարի կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին

ԵՄ անհանգստացած է վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին և շփման գծում մարդկային կորուստներով վերջին միջադեպերով: Այդ մասին հաղորդվում է ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղարի տարածած հայտարարության մեջ:

 

«Մենք երկու կողմերին հրադադարի անհապաղ դադարեցման, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ ենք անում», - ասվում է հայտարարության մեջ:

 

ԵՄ-ը հիշեցնում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման և խաղաղության հաստատման ջանքերի ուժեղացման պատրաստակամության մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ լիովին փոխլրացման պայմաններում:

 

«Մենք աջակցում ենք  ԵԱՀԿ Մինսկի խմբին և  բարձր մակարդակով բանակցությունների շարունակմանը , ինչը համաձայնեցվել էր 2013թ. նոյեմբերի 19-ին Վիենայում՝ նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև», - ասվում է  հայտարարության մեջ:

 

Նույն շարքից