Միջազգային 

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված վերջին օրերին ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված  լարվածության հետ: Ադրբեջանն իրողությունը խեղաթյուրել է և ներկայացրել, որ իբր հայկական կողմն է խախտում հրադադարը՝ փորձելով այդ կերպ դիվիդենտներ հավաքել միջազգային հանրության մոտ: Այս մասին տեղեկանում ենք ИА REGNUM -ից: Հայտարարության մեջ ասվում է.


«Հայկական զինված ուժերը մի քանի անգամ փորձել են անցնել սահմանագիծը: Հայկական կողմի այս պրովոկացիոն գործողությունները հանգեցրել են սահմանագծում լարվածության սրման, ինչպես նաև մարդկային կորուստների: Կատարվածի համար ամբողջ մեղավորությունն ընկած է պաշտոնական Երևանի ուսերին, որը հրաման է տվել կազմակերպել այդ պրովոկացիոն գործողությունները»:


Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը լուրջ սանկցիաներ կիրառել Հայաստանի նկատմամբ:

Սկզբնաղբյուր  http://www.regnum.ru/news/polit/1832259.html#ixzz39OFJLf96 

Նույն շարքից