Միջազգային 

Կիևում խոստացել են շուտափույթ հաղթանակ աշխարհազորայինների նկատմամբ

Ուկրաինական բանակը մոտ Է երկրի արևելքում աշխարհազորայինների նկատմաբ հաղթանակին: Այս մասին, ինչպես հաղորդում Է BBC-ն, հայտարարել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը:

 

Կառավարական ուժերի գլխավոր նպատակը, Գելետեյի խոսքով, վերահսկողության հաստատումն Է մալայզիական Boeing-ի անկման վայրի նկատմամբ: Աշխարհազորի թվաքանակը Գելետեյը գնահատել Է 15 հազար:

 

Միևնույն ժամանակ,  Ուկրաինայի նախագահի խորհրդական, ներքին գործերի նախկին ղեկավար Յուրի Լուցենկոն հայտարարել Է, որ Կիևում պատրաստ Է Դոնեցկի ազատագրման պլանը, որը, նրա խոսքով՝ անակնկալ կլինի աշխարհազորայինների համար:

 

Նույն շարքից