Վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն կարծում է, որ Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի դեպքում Վրաստանը անպայման կներքաշվի իրադարձությունների մեջ:
«Եթե հիշենք նախորդ ժամանակաշրջանը, այն ժամանակ Վրաստանը նույնպես ներգրավված էր այդ պատերազմում», - հայտարարել է Արեշիձեն:
Նրա խոսքով՝ երկիրը ստիպված կլինի երկու կողմից էլ փախստականներ ընդունել:
«Ինչպես նաև չի կարելի բացառել, որ երկու կողմերն էլ կցանկանան դիվերսիոն գործողություններ իրականացնել Վրաստանի տարածքում»:
Ադրբեջանցիները դեմ են Հայաստան եկող գազամուղին, իսկ հայերը՝ Ադրբեջանից Վրաստանի տարածք անցնող միջանցքին: Ընդհանուր առմամբ, հնարավոր են նաև ակտիվության այլ ձևեր:
Չի կարելի մոռանալ, որ Վրաստանում կան տարածաշրջաններ, որտեղ ապրում են և ադրբեջանցիներ, և հայերը, ուստի լոկալ հակամարտություններ նույնպես հնարավոր են: Ամենակարևորն այն է, այդ պատերազմի դեպքում տարածաշրջանի տնտեսական ակտիվությանը վերջ կդրվի:
Վրաստանը անուղղակիորեն կամ ուղղակիորեն կներգրավվի այս հակամարտության մեջ և իշխանության համար դժվար կլինի ինչ-որ բան անել: Կարևորը պարզել, թե ում էր ձեռնտու այս հակամարտության բորբոքումը, ինչը մի քանի օր անց կբացահայտվի», - հայտարարել է Արեշիձեն: