Միջազգային 

Պարոն Աբդուլահ Գյուլ, մեկ անգամ էլ դուք զանգահարեք պարոն Օբամային. Էրդողան

Թուրքիայի իշխանությունների և ԱՄՆ ղեկավարության միջև ճգնաժամի մասին է գրել թուրքական OdaTV կայքը՝ վկայակոչելով մի դեպք, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է նախագահ Աբդուլլահ Գյուլին զանգահարել ԱՄՆ նախագահին, սակայն մերժում է ստացել։

 

Թուրքական կայքը նշել է, որ վարչապետ Էրդողանն անձամբ է մի հաղորդման ժամանակ խոստովանել, որ վերջին շրջանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվում է իր հետ խոսել և ԱՄՆ-ի հետ հարցերը քննարկվում են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։

 

Էրդողանը նաև պատմել է, որ մի անգամ կարիք է եղել խոսել Օբամայի հետ։ «Պարոն Աբդոււլահ Գյուլին ասացի, որ մեկ անգամ էլ դուք զանգահարեք պարոն Օբամային և այդ խնդիրը անձամբ քննարկեք նրա հետ»,-ասել է Էրդողանը։

 

Սակայն Անկարայում և ԱՄՆ-ում դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Աբդուլլահ Գյուլը չի զանգահարել Բարաք Օբամային։

Նույն շարքից