Կառլ Բիլդտն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությանը:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարվածությանը:
Թվիթերյան իր էջում Բիլդտը մասնավորապես նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող հակամարտությունը և մահացածների քանակն ավելի փխրուն է դարձնում արդեն իսկ երերուն անվտանգության համակարգը»: