Միջազգային 

Վրաստանի նախագահն ու վարչապետն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով

Վրաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր լեզու կգտնեն և համաձայնության կգան։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը` օգոստոսի 4-ին նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:


 «Վրաստանի իշխանությունը մտահոգված է մեր երկու եղբայրական պետությունների միջև ստեղծված իրավիճակով: Ցանկանում եմ միանալ տարածաշրջանում իրավիճակի սրացումը կանխելուն ուղղված կոչերին: Դա մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ տարածաշրջանի համար: Տարածաշրջանի կայունությունը բոլորիս է պետք: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է վերականգնվի, և ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն»,- ասել է նախագահը: 

 

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանն է անդրադարձել նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի կհասնեն, և տարածաշրջանում կիշխի խաղաղությունը:

 

«Մենք ուշադրությամբ և անհանգստությամբ հետևում ենք հարևան երկրներում ծավալվող իրադարձություններին: Ես հույս ունեմ և վստահ եմ, որ նրանք կկարողանան համաձայնության գալ, և տարածաշրջանում կիշխի խաղաղությունը: Դա շատ կարևոր է», -ասել է վարչապետը:

Նույն շարքից