Միջազգային 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել պահպանել զինադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ Է արել կատարելու հրադադարի շուրջը ձեռ բերված համաձայնությունները եւ ձեռնպահ մնալու բռնությունից: Այս մասին ասված Է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի՝ օգոստոսի 4-ին տարածված հայտարարության մեջ:   

 

«Նա (Պան Գի Մունը) բոլոր կողմերին կոչ Է անում հարգելու հրադադարի շուրջը ձեռք բերված համաձայնությունը, ձեռնպահ մնալու հետագա բռնությունից եւ իրենց նվիրելու անհապաղ ապաԷսկալացմանը եւ երկխոսության շարունակմանը՝ արագ եւ խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- նշված Է հայտարարության մեջ:  

 

Գլխավոր քարտուղարը, փաստաթղթի համաձայն, լիակատար աջակցություն Է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին՝ կիսելով վերջինիս մտահոգությունը վերջին օրերին հակամարտության գոտում լարվածության աճի առթիվ:

Նույն շարքից