Միջազգային 

Մեծ Բրիտանիան կոչ է անում անհապաղ միջոցառումներ ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտութան գոտում բռնության վերջին սրման կապակցությամբ:


Մեծ Բրիտանիան Հայաստանին և  Ադրբեջանին կոչ է անում անհապաղ միջոցառումներ ձեռնարկել լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:

 

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի մամուլի քարտուղարը հիշեցրել է հրադադարի մասին համաձայնության 20-ամյակի կապակցությամբ Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգսթոնի հայտարարության մասին. «Խաղաղ պայմանավորվածության հասնելու համար մենք կոչ ենք անում կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ», - ասվում է  հայտարարության մեջ:

Նույն շարքից