ԱՄՆ-ն մտադիր չէ դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումը՝ չնայած այն հանգամանքին, որ քննադատում է Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի գրանցումը, hայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, ճեպազրույցի ընթացքում նա բացասական պատասխան է տվել Իսրայելին զենքի մատակարարումը սահմանափակելու հնարավորության մասին հարցին:
Նրա խոսքով՝ «Իսրայելը կարող է ավելին անել, որպեսզի խուսափի խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճից», սակայն «դա չի փոխում այն հանգամանքը, որ Իսրայելը շարունակում է մնալ ԱՄՆ-ի կարևոր ռազմավարական գործընկերը»:
«Մենք կարծում ենք, որ նրանք ինքնապաշտպանվելու իրավունք ունեն: Միաժամանակ նրանք կարող են ավելին անել՝ կանխելու նման իրադարձությունները»,- ընդգծել է դիվանագետը:
Միացյալ Նահանգները նախատեսել է 2009-2018թթ.-ին Իսրայելին 30 մլրդ դոլարի ռազմական օգնություն ցուցաբերել: 2014թ.-ին այն արդել կազմել է 3.1 մլրդ: