Ավետ Ադոնցն ազատվել է Բելգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից եւ նշանակվել դեսպան Իսպանիայում:
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, Ավետ Ադոնցին ազատել է Բելգիայի Թագավորությունում եւ, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից:
Մեկ այլ հրամանագրով Ավետ Ադոնցը նշանակվել է ԻսպանիայիԹագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ):
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել):
Վերջինս համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):