Կիեւի Պեչերսկու շրջանային դատարանի ուսումնասիրությանն են ներկայացվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ՌԴ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի, «Արդարացի Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովի եւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն կալանավորելու միջնորդությունը:
Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Յուրի Բոյչենկոյին:
Քննությունը նաեւ ձգտում է հասնել Կոնստանտին Մալոֆեւեի կալանքին:
Բոյչենկոյի խոսքով՝ այս միջնորդությունների բավարարման դեպքում Շոյգուի, Զյուգանովի, Միրոնովի, Ժիրինովսկու եւ Մալոֆեեւի նկատմամբ միջազգային հետախուզություն կհայտարարվի:
Ավելի վաղ, Ուկրաինայի ՆԳՆ-ը հաղորդել էր Վլադիմիր Ժիրինովսկու, Սերգեյ Միրոնովի եւ Գենադի Զյուգանովի նկատմամբ հետախուզություն է հայտարարել, իսկ հուլիսին քրեական գործ է հարուցել նաեւ Շոյգայի եւ Մալոֆիեւի նկատմամբ: