Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրում, որը նվիրված կլինի Ուկրաինայի իրավիճակին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
«Մենք ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ ենք հրավիրում՝ Ուկրաինայում հումանիտար իրավիճակի հետ կապված»,-հայտարարել է Չուրկինը:
ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի անցկացման ժամկետի մասին նա ոչինչ չի ասել: