Միջազգային 

ՌԴ-ն և Իրանը համագործակցության ընդլայնման մասին հուշագիր են ստորագրել

Ռուսաստանի եւ Իրանի իշխանությունները համագործակցության ընդլայնման գործողությունը 5 տարով երկարաձգելու հուշագիր են ստորագրել:


Կառավարությունների միջեւ փոխըմբռնման  մասին հուշագիրը ենթադրում  է մի շարք ոլորտների, մասնավորապես՝ գեներացնող հզորությունների շինարարության եւ վերակառուցման, էլեկտրացանցային ենթակառուցվածքների զարգացման ուղղություններում արեւտրատնտեսական համագործակցության ընդլայնում:


Փաստաթուղթը համագործակցության ընդլայնում է ենթադրում նաեւ նավթագազային համալիրում եւ մեքենաների, սարքավորումների, ժողովրդական սպառման ապրանքների ու գյուղատնտեսական արտադրության ոլորտում:

Նույն շարքից