ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայություններն սկսել են հանձնել է վիզաների մեծ մասը, որոնց ձևակերպումը մի շարք երկրներում հետաձգվել էր՝ կապված համակարգչային խնդիրների հետ: Այս մասին այսօր ria.ru-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Մենք զգալի առաջընթաց ենք ունեցել արտասահմանցիներին ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրման համակարգի խափանումների վերացման առումով և հանձնել ենք ողջ աշխարհում կուտակված ոչ ներգաղթային վիզաների մեծ մասը»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում համակարգի լիարժեք վերականգնման ուղղությամբ, առաջնահերթությունը տրվում է ներգաղթային, որդեգրման և արտակարգ գործերով վիզաներին:
«Այդ դեպքերի համար մենք վիզաները տպում ենք ոչ այնքան մեծ ուշացումով»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ վիզայի համար դիմողները պետք է հաշվի առնեն, որ սովորական ժամկետից կարող է լինել մինչև մեկ շաբաթ ուշացում, այնպես որ՝ սա պետք է հաշվի առնել երկիր ուղևորություն ծրագրելիս:
Պետդեպի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ամերիկյան բոլոր դեսպանություններն ու հյուպատոսություններն աշխատում են սովորական ռեժիմով և ընդունում են վիզաների հայտերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի շարք երկներում ԱՄՆ դեսպանությունները տեխնիկական խնդիրների պատճառով վիզաները տրամադրում են հետաձգումներով: