Միջազգային 

Վրաստանի ԱԳ փոխնախարարը համոզված է, որ Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը հաջողությամբ կպսակվի

Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին համոզմունք է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան հարթել առկա լարված իրավիճակը:

 

Грузия Online լրատվական կայքի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել է վրացի ԱԳ փոխնախարարը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ շփման գծում իրավիճակի սրացմանը:

 

«Մեր շահերց չի բխում տարածաշրջանում ևս մեկ լարվածության օջախի առկայությունը: Սակայն ես համոզված եմ, որ մեր հարևանները լուծում կգտնեն այս ճգնաժամային իրավիճակից: Համոզված եմ, որ շաբաթվա վերջին Սոչիում կայանալիք հանդիպումը հաջողությամբ կպսակվի»,- ասել է վրացի դիվանագետը:

 

Նույն շարքից