Միջազգային 

Կահիրեն Իսրայելին և Պաղեստինին առաջարկել է ևս երկու օրով երկարաձգել հրադադարը

Եգիպտոսը իսրայելական եւ պաղեստինյան պատվիրակությանը առաջարկում է երկու օրով երկարաձգել նախօրեին ուժի մեջ մտած 72-ժամյա հրադադարը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

 

Օգոստոսի 5-ից Գազայի հատվածոմ եռօրյա հրադադարի ռեժիմ է գործում: Ավելի վաղ, Իսրայելը 7-ժամյա «հումանիտար ընդմիջում» էր հայտարարել:

 

Կահիրեն, որ ավանդաբար պատերազմող կողմերի միջեւ որպես միջնորդ է հանդես գալիս, մտադիր է ամեն կերպ հասնել պաղեստինցիների եւ իրայելցիների հրադադարի անժամկետ հիմունքով երկարաձգմանը: Ներկայիս ընդմիջումը շարունակվում է մոտ 1 օր:

 

Հիշեցնենք, որ Իսրայելը Գազայի հատվածում իրականացնում է «Անպարտելի ժայռ» գործողությունը, որն այդ հատվածում իսրայելցիների ցամաքային ներխուժմանն է հանգեցրել: 25 օր տեւած դիմադրության արդյունքում զոհվել է 1626 պաղեստինցի: Իսրայելական կողմի զոհերի թիվը 66 է:

Նույն շարքից