Միջազգային 

Ալիևը մեկնել է առաջնագիծ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր շքախմբով մեկնել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի հյուսիսարևելյան գոտի` Գուզանլը ավան, որը ադրբեջանցիները համարում են նախկին Աղդամի շրջանի վարչական կենտրոն: Այս մասինհայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:

 

Նշվում է, որ Ալիևն այցելել է Աֆեթլի գյուղ և հանդիպել զինծառայողների հետ: Ենթադրվում է, որ մոտ ժամանակում Ալիևը կհանդիպի վերջին շրջանում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքների հետ:

 

Musavat.com կայքը հայտնում է, որ երեկ կեսօրից սկսած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են մեկնել Գուզանլը, որտեղ այսօր պետք է պետական պատասխանատուների հավաք անցկացվի: Ենթադրվում է, որ Ալիևը իր ակտիվի հետ հանդիպումը կազմակերպել է առաջնագծում` սեփական բանակին քաջալերելու նպատակով:

 

Նույն շարքից