Միջազգային 

ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ խաղաղապահների անվան տակ ՌԴ-ն կարող է Ուկրաինա զորքեր ուղարկել

analitik.am

ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է խաղաղապահների կամ մարդասիրական առաքելության անվան տակ Ուկրաինա զորքեր ուղարկել: Այս մասին ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

 

Հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին 200 հազարան զինվորական է կենտրոնացրել, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում և ի չիք դարձնում հակամարտության դիվանագիտական կարգավորման ջանքերը:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինա ռուսական մարդասիրական առաքելություն ուղարկելու մասին հայտարարել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

 

Նույն շարքից