Միջազգային 

Բարաք Օբամայի վարկանիշը շարունակում է ընկնել

analitik.am

Հունիսին անցկացված հարցումների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն ընկել է շուրջ 1%-ով՝ հասնելով 40%-ի, գրում է РИА Новости-ն:

 

NBC News հեռուստաընկերության և The Wall Street Journal ամսագրի համատեղ անցկացրած հարցումը ցույց է տվել, որ նրա վարած արտաքին քաղաքականությանն աջակցում է ամերիկացիների միայն 36%-ը:

 

Հարցվածների 57%-ը հայտնել է, որ այնքան դժգոհ է, որ պատրաստ է բողոքի ցույցի դուրս գալ:

 

 

Ըստ հարցման արդյունքների՝ Օբամայի վարկանիշը ընկել է նաև աֆրոամերիկացիների և դեմոկրատների շրջանում:

 

Հարցվածների 70%-ը գտնում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, 80%-ը ենթադրում է, որ ԱՄՆ քաղաքական համակարգն անկում է ապրել, իսկ 14%-ն աջակցում է ԱՄՆ Կոնգրեսի գործունեությունը:

 

 

Նույն շարքից