Միջազգային 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը երկարաձգվել է

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման եւ Իսրայելի միջեւ գործող հրադադարի մասին համաձայնագիրը երկարաձգվել է եւս մի քանի օրով: «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 6-ին տեղեկացրել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

 

Հրադադարի ռեժիմը երկարացնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդությամբ:

 

Նշենք, որ ներկայում հակամարտող կողմերի միջեւ 72-ժամյա հրադադարի ռեժիմ է գործում, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 5-ին, ժամը 08:00-ից: Իսրայելն իր զորքերն ամբողջությամբ դուրս է բերել Գազայի հատվածից:

 

Եգիպտական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, առաջիկայում իսրայելական պատվիրակությունը պետք է Եգիպտոսի արտաքին հետախուզական ծառայության միջոցով պատասխան փոխանցի պաղեստինցիների առաջադրած պահանջներին:

Նույն շարքից